211652_close_icon
views-count39793 դիտում article-date 21:32 06-01-2017

Հրդեհ՝ Քանաքեռ-Զեյթունի բարձրահարկ շենքում. ժամանել է 2 մարտական հաշվարկ. վիրավորի առողջական վիճակը միջին ծանրության է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 5-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակնեի նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, բնակիչները տեղի ուժերով մարել են 36-րդ բնակարանի հյուրասենյակում առաջացած կրակը: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա Էմիլ Աբրահամյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Բնակարանը պատկանում է Լարետա Աբրահամյանին, իսկ հրդեհի հետ այրվել է հյուրասենյակի կահույքը մասամբ և ջերմահարվել է հեռուստացույցը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր