211652_close_icon
views-count9378 դիտում article-date 23:47 05-01-2017

Ահաբեկչական պայթյուն Սիրիայի Լաթաքիա նահանգում. կա 1 տասնյակից ավելի զոհ

Սիրիայի Ջաբլա քաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավոր են տասնյակ մարդիկ։ Այդ մասին հայտնել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայում իր թղթակցին։ Պայթյունը որոտացել է Ջաբլայի մարզադաշտից ոչ հեռու։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ գործի դնելով ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Նշենք, որ Ջաբլան գտնվում է Լաթաքիա նահանգում։ Այն վերահսկվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից։

Նմանատիպ նյութեր