Սիրիայի հայաշատ Լաթաքիա քաղաքում ուժգին պայթյուն է եղել
Սիրիական կառավարական ուժերի կողմից վերահսկվող և հայաշատ Լաթաքիա քաղաքի հյուսիսում ուժգին պայթյուն է եղել: Այդ մասին գրում է Reuters-ը:
Միջադեպը Ռաս-Շարմա արվարձանում է եղել, որը Լաթաքիայից 12 կմ է հեռու: Լրատվամիջոցների տեղեկություններով` պայթյունի հետևանքով զոհեր կան, սակայն նրանց թիվն առայժմ հայտնի չէ: