211652_close_icon
views-count45469 դիտում article-date 20:30 04-01-2017

Առաջին օգնություն, որ պետք է ցուցաբերել ալկոհոլային հարբեցման ժամանակ․ կարևոր տեղեկություններ

Ալկոհոլային հարբեցման ժամանակ պետք է նախ փսխում առաջացնել, որպեսզի հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի հետագա ներծծումն արյան մեջ։ Որպես փսխեցուցիչ միջոց ըմպելիքները քիչ արդյունավետ են, երբեմն այն նույնիսկ վտանգավոր է, բացի այդ, ոչ միշտ է հաջողվում հարբածին խմեցնել բավարար քանակությամբ ջուր, իսկ խմած ջուրը նույնիսկ արագացնում է ստամոքսից ալկոհոլի ներծծումն արյան մեջ և խորացնում հարբածությունը։ Փսխում առաջացնելու առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է։ Այդպիսի դեպքերում հարկավոր է հարբածին օգնել, որպեսզի փսխազանգվածը շնչուղիներ չընկնի։ Հարկավոր է իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոնական դիրք տալ։ Եթե հարբածը պառկած է, փսխման ժամանակ հարկավոր է գլուխն իջեցնել և թեքել կողքի։ Գրգռվածությունը վերացնելու և սրտամկանի լարվածությունն ուժեղացնելու համար կարելի է տալ կորդիամին, կորվալոլ, վալոկորդին կամ կատվախոտի (վալերիանա) կաթիլներ, հաբեր։ Սրտի պսակային անոթները լայնացնող միջոցները հակացուցված են. դրանք կարելի է տալ միայն սրտի շրջանի ցավերի և այն դեպքում, եթե հարբածը դրանք օգտագործել է նախկինում՝ բժշկի նշանակմամբ։ Հետագա գործողությունները կախված են հարբածի վիճակից, եթե մաշկը կարմիր է, շոշափելիս՝ տաք, հարկավոր է հանգստացնել և պառկեցնել քնելու, եթե գունատվել է, մաշկը սառն է, պետք է շտապ ծածկել տաք վերմակով, ոտքերին ջեռակ դնել, քթին անուշադրի սպիրտ մոտեցնել, տալ ադոնիզիդ կամ կորդիամին և բժիշկ կանչել։

Նմանատիպ նյութեր