211652_close_icon
views-count6183 դիտում article-date 16:28 29-12-2016

Երկրապահը շնորհավորում է բոլոր մանուկների Ամանորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, տարեվերջյան տոնական միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր է նվիրում Արցախյան պատերազմի մասնակիցների թոռներին, երկրապահների զավակներին, պատանի երկրապահներին, նաեւ՝ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչների երեխաներին: Այս տարի եւս գեղեցիկ բեմականացում էր կազմակերպվել Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, ինչպես նաեւ՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի սաների մասնակցությամբ համերգային գեղեցիկ ծրագիր Արամ Խաչատրյան համերգասրահում: Ներկայացումների ժամանակ մանուկների համար ընթերցեց ԵԿՄ ղեկավարի շնորհավորանքի խոսքը, երեխաների Ամանորը շնորհավորեց Ձմեռ Պապը: Երեխաները գոհ էին եւ տպավորված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր