211652_close_icon
views-count57678 դիտում article-date 09:46 26-12-2016

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու «09»-ը. մահացածի դին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ազահանզ է ստացվել, որ Դալարիկի պոլիգոններ չհասած՝ 2 ավտոմեքնաներ են բախվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Պարզվում է, որ Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Լեռնագոգ գյուղի բնակիչ, 30-ամյա Գեղամ Մակարյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 VR 370 համարանիշի և Դալարիկ գյուղի բնակիչ Գագիկ Պողոսյանի վարած Վազ 2109 մակնիշի 30 ՍԼ 611 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ մեծ դժվարությամբ «09»-ի միջից դուրս են բերել ուղևորուհու՝ 39-ամյա Դալարիկ գյուղի բնակչուհի Ռուզաննա Հարությունյանի դին, իսկ վարորդներ Գ. Պողոսյանն ու Դ. Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր