211652_close_icon
views-count59145 դիտում article-date 10:08 23-12-2016

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի և 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։ Տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ և չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր