211652_close_icon

Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ

views-count2578 դիտում article-date 16:20 13-12-2025
Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։

Դեպքի փաստով նշված բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր