211652_close_icon
views-count60563 դիտում article-date 10:24 21-12-2016

Սերբիայի 56-ամյա քաղաքացու մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կնոջ հուղարկավորության ժամանակ հիվանդանոցից հարազատներին հայտնել են՝ ամուսինը նույնպես մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սիմոն Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր կնոջ՝ 43-ամյա Նվարդ Բադալյանի հետ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ճանապարհին կինը մահացել էր։ Երեկ, երբ պետք է կնոջը հուղարկավորեին, հիվանդանոցից ահազանգել էին, որ ամուսինը մահացել է, ինչի պատճառով էլ հետաձգվել է կնոջ հուղարկավորությունը և այն, ըստ տեղեկությունների, կկայանա այսօր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Մարատ Շահբազյանի որոշմամբ հարուցված քրեական գործը վերաորակավորվել է ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից ավելի մարդու մահ) հատկանիշով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/20/104548/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 19-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչներ Արթուր Սարգսյանն ու Մարատ Շահբազյանը միջնորդություն էին ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Սերբիայի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Ստանիսլավ Նուբիցայի նկատմամբ, ով կասկածվում էր մահվան ելքով խոշոր ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։ Դատավոր Մանվել Սիմոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննիչների միջնորդությունը և Ս. Նուբիցայը դատարանից տեղափոխվել էր ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր