211652_close_icon
views-count94547 դիտում article-date 14:04 12-12-2016

Հերթական ողբերգական դեպքը Արտաշատի հիվանդանոցում. 24-ամյա մորը հայտնել են, որ նորածին աղջիկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ասում էին, որ իրենք չեն հավատում բժիշկների հայտնածին, քանի որ Հասմիկը կանոնավոր բուժզննումներ է անցել, մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել նույն հիվանդանոցում և երբևէ չեն հայտնել որ խնդիրներ ունի թե ինքը, թե պտուղը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին նաև, որ նորածնի մահվան մեղավորը բաժնի վարիչ Զեմֆիրան է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր