211652_close_icon
views-count49123 դիտում article-date 20:57 03-12-2016

Խոշոր ավտովթար Երևանում. ԱԱԾ շենքի մոտ ճակատ ճակատի բախվել են Niva-ն ու Nissan-ը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Խանջյան, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում` ԱԱԾ-ի շենքի մոտ, բախվել են Nissan մակնիշի 31 VD 003 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 602 LL 11 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պերոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր