211652_close_icon
views-count62427 դիտում article-date 14:24 30-11-2016

Ողբերգական դեպք Առինջ գյուղում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված տան լոգարանում հայտնաբերել են 30-ամյա Տ. Կ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից։ Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր