88632 դիտում
09:23 23-11-2016
Առեղծվածային վթար Երևանում. գողություն կատարողները Nissan March-ով դիմել են փախուստի և վթարի ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 CԼ 685 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Բեկո» առևտրի կենտրոնի դիմաց դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, տապալել երկաթե ցանկապատը և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բադալյանն ու տեսուչ Անդրանիկ Քամալյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը կասկածվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում գողության փորձ կատարելու մեջ, որի ժամանակ խանութի տերը նկատել է, որ փորձում են գողություն կատարել խանութից և ահազանգել է ոստիկանության ու ոստիկանների օպերատիվ ժամանման հետևանքով կատարողը կամ կատարողները նկատել են ոստիկանների մոտենալը և դիմել են փախուստի։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհային ոստիկանությունը, Վաղարշապատի ոստիկանությունը պարզում են ավտոմեքենայի տիրոջ ինքնությունը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև դեմքը փակելու գլխարկներ։ Պարզվում է նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց օգնության դիմած անձինք կան, թե՞ ոչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+