211652_close_icon
views-count41349 դիտում article-date 20:54 15-11-2016

Արտակարգ դեպք Երևանում. 10-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 10-ամյա տղա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցից, որտեղ աստիճանների վրա սահելիս՝ վայր է ընկել: Երեխան՝ Է. Մ.-ն, սովորում է նշված դպրոցում, իսկ վնասվածքներ ստանալու փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի 3-րդ հարկում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր