211652_close_icon
views-count40654 դիտում article-date 09:55 03-11-2016

Լարված իրավիճակ Երևանում. նաիրիտցիները փակել են ճանապարհը՝ ասելով, որ «դիփունք խափում ին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի փակել են «Նաիրիտ» գնացող ճանապարհահատվածը և պահանջում են իրենց խնդիրների արդար լուծում։ Ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն ու Երևանի ՃՈ ծառայողները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով, որ արդեն 5-րդ ամիսն է, աշխատավարձերը չեն վճարում՝ պատճառաբանելով, թե փող չկա. «Ու խոսքները մեկ արած՝ ասում են, թե իբրև փող ման գալու ճանապարհ են փնտրում։ Մինչդեռ եթե միայն իրենց մեկ դղյակը վաճառեն, ապա մեր հալալ քրտինքով աշխատած աշխատավարձերը կվճարեն»։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր