99560 դիտում
19:05 28-10-2016
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները Երևանում հայտնաբերել ու ձերբակալել են օրենքով գողի
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրականացնելով՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերել են 41-ամյա Մերաբ Կալաշովին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցավոր աշխարհում համարվում է «օրենքով գող»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անցյալ տարվա հուլիսից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիների կողմից՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից հափշտակություն և փողերի լվացում կատարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրենքով գող Մ. Կալաշովը տեղափոխել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր՝ մեկուսարան:
Ձերբակալության մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4306 դիտում
12:48 22-07-2014
Կիևում վրացի «օրենքով գողի» են ձերբակալել
5416 դիտում
15:18 21-10-2015
Մոսկվայում ձերբակալել են տնային կալանքից փախած հայ «օրենքով գողի»