Կիևում վրացի «օրենքով գողի» են ձերբակալել
Կիևում Ուկրաինայի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են վրացի քրեական «հեղինակություն» Ռամազ Ցիկորիձեին, ով մի քանի անգամ արդեն ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում և Վրաստանում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Ցիկորիձեն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է «Ռամազ Քութաիսկի» մականվամբ, մե անգամ չէ, որ արտաքսվել է Ուկրաինայից: Այդ երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջինս յուրաքանչյուր արտաքսումից հետո վերադարձել է Ուկրաինա:
Ցիկորիձեն ղեկավարում էր հանցավոր խմբեր, որոնք զբաղվում են բնակարանային և ավտոմեքենաների մեծամասշտաբ թալանով: Նրան հերթական անգամ կարտաքսեն Ուկրաինայից: