Մոսկվայում ձերբակալել են տնային կալանքից փախած հայ «օրենքով գողի»
Այսօր վաղ առավոտյան ՌԴ ՆԳՆ ՔՀ գլխավոր վարչության արագ արձագանքման հատուկ ջոկատայինները ձերբակալել են տնային կալանքի տակ գտնվող 39-ամյա հայ «օրենքով գողի», ով քրեական շրջանակներում հայտնի է «Սուրիկ» մականվամբ, հաղորդում է RENTV-ն:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիակբերովի փոխանցմամբ՝ Սուրիկը ծնունդով Ուզբեկստանից է: Նա ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 25-ին՝ թմրանյութերի անօրինական շրջանառության համար: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր տնային կալանքը, իսկ թևին ամրացվել էր էլեկտրոնային թևնոց:
Սակայն Սուրիկը ջարդել էր թևնոցը և փախուստի դիմել: Այժմ նա կհայտվի ճաղերի հետևում: