211652_close_icon
views-count125909 դիտում article-date 10:55 26-10-2016

Նոր մանրամասներ՝ Ռուսաստանում սպանված Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ Ձկնկուլի և Ճուտի սպանությունից. ըստ տեղեկությունների՝ մինչ այդ նրանց կողմից կատարվել է 12 մլն ռուբլու ավազակային հարձակում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում սպանված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ, Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի և մյուս սպանվածի՝ Ճուտ մականվամբ Էդուարդ Նշանյանի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում Ռուսաստանի Դաշնության իրավապահները որոնում են 3-րդ անձին, ում տվյալները նրանց հայտնի է։ Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմն ունի արդեն ապացույցներ, որ սպանվածները 3-րդ անձի հետ ավազակային հարձակում են կատարել, որից հետո պարզվել է, որ Ա. Իսրայելյանն ու Է. Նշանյանը հայտնաբերվել են սպանված, իսկ 3-րդ անձը դիմել է փախուստի։ Ռուս իրավապահները հայտնաբերել են դիմակներ, գործիքներ՝ Ձկնկուլենց կողմից վարձակալած բնակարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը, հնարավոր է, կատարած լինի 3-րդ անձը, ով իր հետ է տարել ավազակային հարձակմամբ գողացած 12 մլն ռուբլին, մինչդեռ Երևանում որոշ մարդիկ շարունակում են տարածել պնդումներ, թե իբրև սպանությունը եղել է պատվիրված և դրա թելերը տանում են ՀՀ Ազգային ժողով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր