99540 դիտում
15:27 18-03-2016
Ոստիկանները հայտնաբերել են Նոր Նորքում տարադրամի փոխանակման կետի վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողին. մինչ այդ, նա նույն արարքը կատարել էր Mercedes-ի վարորդի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում զինված ու դիմակավորված՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալը կատարել էր հանցագործությունը և դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մնացականյանը հանցագործությունը կատարելուց առաջ Կորյունի փողոցում՝ «Դուետ» սրճարանի մոտ, կանգնեցնում է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 55-ամյա Ռազմիկ Խշտոյանը, այն շահագործում էր որպես տաքսի, և պատվիրում է, որպեսզի Ռ. Խշտոյանը իրեն տեղափոխի Ջրվեժ՝ «Կռազների պարկ»: Արդեն հասնելով Շիրակացու անվան վարժարանի մոտ՝ Ա. Մնացականյանը իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի ատրճանակը պահում է Ռ. Խշտոյանի վրա, կպչուն ժապավենով կապում ձեռքերն ու ոտքերը, կտորով փակում բերանը և նրան տեղափոխում է մեքենայի հետևի նստարան ու արդեն գալիս և ավազակային հարձակման փորձ է կատարում տարադրամի փոխանակման կետի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար մի քանի օպերատիվ խմբեր են ստեղծված եղել, որոնք առանձին-առանձին ղեկավարել են Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/16/79767/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել էր ավազակային հարձակում կատարել, սակայն տականքը չէր հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Համլետ Ասատրյանի ուղղությամբ և Mercedes-ով դիմել էր փախուստի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արայիկ Մգոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էր նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավոր աստիճանը` առաջին պահից դեպքի վայրում էր գտնվում նաև շրջանի դատախազ Ալեքսանդր Աղայանը:
Ոստիկաններն ու քննիչները տարադրամի փոխանակման կետում հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակից արձակած 6 պարկուճ և 4 գնդակ: Կրակոցի արդյունքում վնասվել էր նաև ВАЗ 2107 մակնիշի 947 ԼV 61 համարանիշի ավտոմեքենայի աջ կողային դուռը: Ավտոմեքենայի տակ էլ հայտնաբերվել էր գնդակ:
[b]Ավազակային հարձակում կատարող կասկածյալ, 41-ամյա Աղասի Մնացականյանը
[/b]
[img]/ups/images/0125058001458300542703249.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+