126155 դիտում
10:55 26-10-2016
Նոր մանրամասներ՝ Ռուսաստանում սպանված Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ Ձկնկուլի և Ճուտի սպանությունից. ըստ տեղեկությունների՝ մինչ այդ նրանց կողմից կատարվել է 12 մլն ռուբլու ավազակային հարձակում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում սպանված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ, Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի և մյուս սպանվածի՝ Ճուտ մականվամբ Էդուարդ Նշանյանի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում Ռուսաստանի Դաշնության իրավապահները որոնում են 3-րդ անձին, ում տվյալները նրանց հայտնի է։
Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմն ունի արդեն ապացույցներ, որ սպանվածները 3-րդ անձի հետ ավազակային հարձակում են կատարել, որից հետո պարզվել է, որ Ա. Իսրայելյանն ու Է. Նշանյանը հայտնաբերվել են սպանված, իսկ 3-րդ անձը դիմել է փախուստի։
Ռուս իրավապահները հայտնաբերել են դիմակներ, գործիքներ՝ Ձկնկուլենց կողմից վարձակալած բնակարանում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը, հնարավոր է, կատարած լինի 3-րդ անձը, ով իր հետ է տարել ավազակային հարձակմամբ գողացած 12 մլն ռուբլին, մինչդեռ Երևանում որոշ մարդիկ շարունակում են տարածել պնդումներ, թե իբրև սպանությունը եղել է պատվիրված և դրա թելերը տանում են ՀՀ Ազգային ժողով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26673 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ