211652_close_icon

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանության տարածքային մի քանի բաժինների նոր պետեր են նշանակվել

views-count9562 դիտում article-date 19:43 14-01-2026
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի պետի պաշտոնից։

Զորիկ Ավդիշոևը ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Ա․ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։ 

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի պետ է նշանակվել Ասքանազ Դավթյանը։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Սիրակեն Զատիկյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի տեղակալ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին թափուր են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ստիկանության գլխավոր վարչության Սպիտակի, Մասիսի բաժինների պետերի պաշտոնները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի, Տավուշի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր