211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Աբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ատրճանակի «դետալ» և տնտեսական խանութի փշրված հսկայական ապակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8083 դիտում article-date 16:10 14-01-2026
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել եմ «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աբովյան փողոցում գտնվող՝ մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված, որն ըստ օպերատիվ տեղեկությունների կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված՝ «Երևան» անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Նաև հայտնաբերվել է ատրճանակի «դետալ»։

Այս պահին համայնքային ոստիկանները տեղում հերթապահություն են իրականացնում, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները։

Համայնքային ու քերական ոստիկանները պարզում են նաև վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր