211652_close_icon

Ստերջացման փոխարեն՝ շների մեծ մասին սատկացրել են, կենդանի վիճակում այրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ aravot.am

views-count27154 դիտում article-date 17:47 14-01-2026
Aravot.am-ը գրում է․ Երևանաբնակ կենդանասեր, «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան ՀԿ-ի ղեկավար Գոհար Տեր-Անտոնյանը, որը մի խումբ կենդանասերների հետ տարեվերջին բողոքի ցույց էր անցկացնում Ջաջուռում՝ ՀՀ Գլխավոր դատախազից ու Քննչականի կոմիտեի նախագահից պահանջելով անհապաղ ընթացք տալ իրենց բողոքներին․ վերջ դնել թափառող կենդանիների ստերջացման կլինիկայի անվան տակ գործող անասնագոմի տիրոջ կողմից փողերի լվացմանը, հաղորդում է ներկայացրել ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն։

Նա նշել է, որ մոտ 2,5 տարի առաջ Գյումրու քաղաքապետարանի կողմից շների ստերջացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված Սեդրակ Վիրաբյանը՝ «Կումնի» ՍՊ-ի սեփականատերը, փաստացի ստերջացում չի իրականացրել, փոխարենը Ջաջուռ գյուղում գտնվող շինությունում շներին պահել է հակասանիտարական պայմաններում, մեծ մասին սատկացրել է, նաև կենդանի վիճակում այրել։

Ըստ կենդանասեր տիկնոջ ներկայացված հաղորդման, Սեդրակ Վիրաբյանը պետական ռեգիստրում իր անվամբ գրանցված մի քանի ՍՊԸ-ներով մասնակցել է Հայաստանի տարբեր համայնքներում թափառող կենդանիների ստերջացման համար հայտարարված մրցույթներին, մասնավորապես Աբովյանում մասնակցել է «Նորոգում» ՍՊԸ-ով, Արթիկում «Ադելշին» ՍՊԸ-ով, Հրազդանում «Սոլյարիս» ՍՊԸ-ով։

Մրցույթներում նշված ընկերությունները յուրաքանչյուր շան ստերջացման համար ներկայացրել են նվազագույն գին՝ 15 հազար դրամ և շահել մրցույթը, սակայն, ըստ կենդանասերի բողոքի, նշված գումարով անհնար է իրականացնել ստերջացման աշխատանքներ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում  

Նմանատիպ նյութեր