211652_close_icon
views-count4846 դիտում article-date 18:28 25-10-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է կորուստներ ունենալ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային ծնկի վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 9-րդ տուրում` «Չելսիի» հետ խաղում (0:4): Բային շարք կվերադառնա մեկ ամիսից: Բացի այդ, վնասվածք է ստացել նաև թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին, բայց նա ավելի շուտ կապաքինվի, թեպետ բաց կթողնի Անգլիական Լիգայի հանդիպումը` «Մանչեսթեր Սիթիի» հետ: Վնասվածքի պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը բաց կթողնի նաև Ուեյն Ռունին, իսկ ահա Լյուկ Շոուն և Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել են և պատրաստ են խաղին, որը կկայանա հոկտեմբերի 26-ին:

Նմանատիպ նյութեր