211652_close_icon
views-count93410 դիտում article-date 09:45 24-10-2016

Խոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են «յաշիկն» ու «06»-ը. կան վիրավորներ. «յաշիկի» ոստիկան վարորդի փոխարեն մեկ ուրիշն է ներկայացել վարորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչ, 70-ամյա Ալեքսանդր Գալստյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QA 445 համարանիշի և Mercedes Benz մակնիշի 12 AN 112 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Մկրտչյանը, 4-ամյա Անահիտ Գալստյանը և Երևան քաղաքի Չարենցի 24 շենքի բնակիչ, 20-ամյա Արմինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հայկ Մնացականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ներկայացել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 39-ամյա բնակիչ Սասուն Ավագյանը և հայտնել, որ Mercedes-ը վարել է ինքը, սակայն, ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ մեքենան վարել է ոստիկանության ծառայող, ով աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժնում, մինչդեռ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»։ Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանոթյան Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներց 2-ն էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր