211652_close_icon
views-count37891 դիտում article-date 10:02 12-10-2016

Արտակարգ դեպք «Դիվա» գիշերային ակումբի կայանատեղիում. հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 21-ամյա և 24-ամյա երիտասարդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել է 2 երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի վարչության պետ Մհեր Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, և Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի բնակիչ, 24-ամյա Դավիթ Ղազարյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։ Ոստիկաններն ու քննչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գործող «Դիվա» գիշերային ակումբի կայանատեղիից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դոպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր