211652_close_icon
views-count32609 դիտում article-date 18:09 07-10-2016

Ողբերգական դեպք Երևանում. 69-ամյա տղամարդը ինքնասպանություն գործելուց առաջ կնոջն ասել է՝ «Չեմ ուզում քո վրա բեռ մնամ»

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/6 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ, 69-ամյա Ա. Ա.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով 4-րդ հարկի իր բնակարանից իրեն ցած է նետել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում էլ է մի քանի անգամ փորձել ինքնասպանություն գործել, սակայն կանխվել է հարևանների և կնոջ կողմից: Ա. Ա-.ն տեսողության հետ ունեցել է խնդիրներ և վերջին ժամանակները կնոջն անընդհատ ասել է, որ ինքը չի ուզում բեռ լինել ընտանիքին, քանի որ կուրանում է և ինչ-որ ձայներ իրեն ասում են, որ նա պետք է վնասի իրեն: Այսօր ինքնասպան լինելու ժամանակ տանն է եղել կինը, սակայն այս անգամ նա չի կարողացել կանխել ամուսնու ինքնասպանությունը: Նրանք ունեն 3 աղջիկ: 2-ը գտնվում են արտերկրում, իսկ 1-ն էլ բնակվում է Ջրվեժ թաղամասում: Փաստի առթիվ քննիչ Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր