211652_close_icon
views-count11413 դիտում article-date 10:40 01-10-2014

Ինքնասպանություն գործելուց առաջ զինծառայողը զանգահարել է հորը և ասել. «Ես ինձ սպանելու եմ, վրաս չլացես»

Ինքնասպանության դիմած Վանիչկա Հովակիմյյանը ինքնասպանությունից առաջ իր հասցեին ուղղված սպառնալիքներից հետո մոտեցել է վաշտի ընդունող օրապահ, շարքային Լևոն Սամսոնի Հովսեփյանին, խնդրել նրա բջջային հեռախոսը, ապա դուրս է եկել զորանոցից, զանգել հոր, քրեական գործով տուժողի իրավահաջորդ Արամայիս Վանիչկայի Հովակիմյանին և ասել. «Ես ինձ սպանելու եմ, վրաս չլացես»: Մեկ կամ երկու րոպե անց վերադարձել է, հեռախոսը վերադարձրել օրապահին ու մտել զինանոց՝ խնդրելով, որ շարքային Համբարձում Մարտիրոսյանն իր հետևից փակի զինանոցի դուռը: Վերջինս դուռը դրսից կողպել է: Զինանոցում Վանիչկա Հովակիմյանը շտրիխ-մարկերով N 7 զինապահարանի աջ փեղկի վրա կատարել է «ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» բովանդակությամբ եռատող գրառումը, որից հետո Շմավոն Կուրեխյանին ամրակցված ԱԿՄ տեսակի ԳՊ-9107 համարի ինքնաձիգից մեկ կրակոց արձակելով կզակային շրջանում՝ ինքնասպան է եղել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ նրա դատական գործից: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, Վանիչկային ինքնասպանության հասցնելու փաստով Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս ազատազրկման, վաշտի հրամանատար Արման Մուրադյանին՝ 3 տարի ազատազրկման, իսկ Նարեկ Միտոյանի նկատմամբ կիրառվել է պայմանական պատիժ եւ սահմանվել 1 տարի փորձաշրջան: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ ինքնասպանության դիմած Վանիչկա Հովհաննիսյանին ինքնասպանությունից առաջ ծառայակից ընկերները մերկացրել են եւ ասել, որ «տռուպ են տալու»: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից: Ըստ մեղադրանքի, Շմավոն Արամայիսի Կուրեխյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 12-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրաձիգ, կոչումով՝ շարքային, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Մանվելի Մկրտչյանի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ Պ. Մկրտչյանին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է, համածառայակից, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը: Հեհեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործընթացը բազմաթիվ և տարաբնույթ հայհոյանքներով: Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակից Պ. Մկրտչյանի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 ՀՀ դրամ գումար, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ է ներկայացրել նշված գումարը բերել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, նա սպառնացել է նաև Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետևանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում:

Նմանատիպ նյութեր