212664 դիտում
10:01 25-09-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 60-ամյա տղամարդը նախկին կնոջն ասել է՝ «դռանդ դեմը ծաղիկներ եմ դրել, իսկ հետո քեզ սնայպերով գյուլելու եմ»
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ժամը 04։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 55-ամյա Նեկտար Դ․-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի բաժին, որ նախկին ամուսինը՝ Արարատ քաղաքի բնակիչ 60-ամյա Գեղամ Կ․-ն, ոչ սթափ վիճակում այդ ուշ ժամին եկել է իր տուն և հայտնել, որ ծաղիկներ է բերել, ու այն պետք է փռի իր վրա, որից հետո ճակատից «գյուլի»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Արարատի ոստիկանները Նեկտար Դ․-ի տան դռան մոտ հայտնաբերել են ծաղիկներ, ու արդեն տանը Նեկտար Դ․-ն լրացուցիչ տեղեկացրել է, որ նախկին ամուսինը ծաղիկները դնելուց հետո շենքի բակի կողմից սպառնացել է, որ «սնայպերով» կրակելու է իր ճակատին, այնուհետև կջարդի գլուխն ու ողնաշարը, իսկ հետո սպիտակ սավանով փաթաթելու է դին ու այն տանելու է դիահերձարան։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Գեղամ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10935 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
32945 դիտում
18:09 07-10-2016
Ողբերգական դեպք Երևանում. 69-ամյա տղամարդը ինքնասպանություն գործելուց առաջ կնոջն ասել է՝ «Չեմ ուզում քո վրա բեռ մնամ»
Այս բաժնից
9345 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին