211652_close_icon
views-count47793 դիտում article-date 10:28 22-09-2016

Մինչ որոշ մարդիկ չարախոսում են, թե Մասիսում երկիշխանություն է, տեղի ազգաբնակչությունը հերքում է նրանց «զառանցանքները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վաղ առավոտից տոնական տրամադրություն էր տիրում ողջ հանրապետությունում: Գրեթե բոլոր մարզերում տոնում էին Անկախության 25-ամյակը: Միջոցառումից անմասն չէր մնացել նաև Արարատի մարզի Մասիս քաղաքը, որտեղ վաղ առավոտվանից նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անկախության 25-ամյակի կապակցությամբ Դ. Համբարձումյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ քաղաքի Սուրբ Թադևոս եկեղեցու բակում բաժանվեց մատաղ, իսկ արդեն երեկոյան Մասիսի նորաբաց այգում տեղի ունեցավ կենդանի մեծ համերգ։ Ելույթ ունեցան սիրված երգիչ և երգչուհիներ Ռուբեն Սասունցին, Աղասի Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը, Կարեն Շիրինյանը, Ալլա Նավասարդյանը, Անժելա Բարխուդարյանը, Արսեն Գրիգորյանը Մրոն, Լեյլա Սարիբեկյանը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Մհերը, ինչպես նաև «Մարաթուկ» պարային համույթը և շոու բիզնեսի այլ աստղեր։ Այս օրերին որոշ մարդիկ կեղծ ապատեղեկավություններ են տարածում, թե իբրև Մասիսում երկիշխանություն է, մասիսցիներն էլ ի պատասխան նրանց զառանցանքների, ասում էին. «Ոչ մի երկիշխանության պառակտում Մասիսում չկա։ Ի՞նչ պառակտման մասին կարող է խոսք լինել, երբ ընտրությունները տեղի են ունեցել և Մասիսի ժողովուրդը իր քվեն տվել է երիտասարդ թեկնածուին, ում հավատացել է, ում վստահում է ու գիտի, որ նա իր թիմով իր աշխատանքի ու գործունեության շնորհիվ Մասիսը կդարձնի այնպիսի քաղաք, ինչպիսին եղել է մինչև 25-ամյա անկախության սերնդի երեխաներից առաջ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 293+
293+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր