211652_close_icon
views-count3450 դիտում article-date 23:28 11-05-2022

Հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու ենք, արգելափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն․ Իշխան Սաղաթելյան

Հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու ենք, արգելափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։ Էսօր քաղաքապետարանը փակել ենք երկու ժամ, եթե խելքի չգան, վաղը փակելու ենք 4 ժամ, հետո 6 ժամ ու մինչև հասնենք վերջնական շրջափակման, գրու է Tert.am-ը։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նա ասել է, որ վաղը՝  մայիսի 12-ին առավոտվանից շարունակվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․

«Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը, կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։

Նմանատիպ նյութեր