211652_close_icon
views-count30123 դիտում article-date 16:03 16-09-2016

Երևանում BMW-ի վարորդը շներին չհարվածելու համար վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 AF 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե թմբին և գլխիվայր շրջվել; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, երբ վարորդի առջև հայտնվել են մի քանի շներ և նրանց չհարվածելու համար վարորդը խույս է տվել, սակայն չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր