211652_close_icon
views-count7049 դիտում article-date 10:30 26-08-2016

«Շտապօգնության» աշխատակիցները սպառնացել են գումարը չբերելու դեպքում դատի տալ հիվանդին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, ով իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում՝ սոցիալապես ծանր վիճակում։ Կնոջ խոսքով հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է։ Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ շտապ անհրաժեշտ է ստենդավորում։ Արտաշատից Երևան բերելու համար «Շտապօգնության» բժիշկը, տիկին Լարիսայի խոսքով, պահանջել է 25.000 դրամ։ «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել։ 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք։ Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգում էին մեզ, ասում՝ բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլևս չենք սպասարկի ծեր հիվանդին»,– մանրամասնեց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր