211652_close_icon
views-count3795 դիտում article-date 10:07 26-08-2016

Արեգ Կյուրեղյանի և Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը։ Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան։ Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3.5 միլիոն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 միլիոն դրամ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից և այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի։ Դատավորի աշխատավարձը կազմել է 10.5 միլիոն դրամ, թոշակը 5.6 միլիոն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ։ Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16.8 միլիոն դրամ։ Նրա կնոջ Սիլվա Թևոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ։ Սիլվա Թևոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ աշխատավարձ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր