211652_close_icon
views-count24553 դիտում article-date 14:00 16-08-2016

Պարզվել են երեկ վթարի հետևանքով հիվանդանոց և զինվորական հոսպիտալ տեղափոխված 17 զինծառայողների տվյալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 15-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, որի ժամանակ 17 ժամկետային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մի մասը՝ ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Նրանք են՝ [color=#EF2929] 1. Էջմիածին քաղաքի բնակիչ, 20-ամյա Վահե Բաղրամյանը, 2. Երևանի բնակիչ, 19-ամյա Արտյոմ Իգիթյանը, 3. Էջմիածին քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռազմիկ Ստեփանյանը, 4. Երևանի բնակիչ, 20-ամյա Վազգեն Հայրապետյանը, 5. Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Արշակ Մկրտչյանը, 6. Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 19-ամյա Ռուբեն Եղոյանը, 7. Շիրակի մարզի Գառնարինջ գյուղի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանը, 8. Մարտունի քաղաքի բնակիչ, 19-ամյա Սերյոժա Պետրոսյանը, ով, ի դեպ, վարել է ավտոմեքենան, 9. Երևանի բնակիչ, 20-ամյա Նարեկ Ջառանյանը, 10. Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Ավոյանը, 11. Երևանի բնակիչ, 22-ամյա Էդգար Շահումյանը, 12. Երևանի բնակիչ, 19-ամյա Սամվել Սաֆարյանը, 13. Ջերմուկ քաղաքի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ստեփանյանը, 14. Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, 20-ամյա Հրաչ Այվազյանը, 15. Սպիտակ քաղաքի բնակիչ, 19-ամյա Արման Սարմաղոյանը, 16. Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Սոլեւնիկովը, 17. Երևանի բնակիչ, 20-ամյա Արթուր Միրզոյանը: [/color] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/15/92913/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել էր։ Վթարի հետևանքով 17 հոգի տեղափոխվել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել էին զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս են վիրավորներին ուղեկցել հոսպիտալ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում և զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր