211652_close_icon
views-count43069 դիտում article-date 19:22 19-04-2017

Պարզվել է՝ երեկ Էջմիածին–Աշտարակ ավտոճանապարհին УАЗ-ի և ЗИЛ-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների ու վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ոստիկանության Վաղարշապատի ծառայողները պարզել են՝ երեկ՝ ապրիլի 18-ին, Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված УАЗ-ի և ЗИЛ-ի վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ УАЗ-ը վարել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 58-ամյա Վահան Բադալյանը, իսկ ЗИЛ 130-ը վարել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 35-ամյա Տոլիկ Օհանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Վ. Բադալյանի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Սուրեն Բադալյանը, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Էլդար Բադալյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Գալստյանը, ովքեր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Տ. Օհանյանի ուղևոր, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակկչ, 35-ամյա Սևակ Վիրաբյանը՝ Աշտարակի բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/18/1064694/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին УАЗ մակնիշի 94 QO 999 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 17 ՕԼ 612 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Էջմիածնի բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց էին տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։ Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայության մայոր Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։ «Վիլիս»-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վիրավորներից 2-ն էլ ավտոմեքենայից դուրս էին շպրտվել։ Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գիրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր