211652_close_icon
views-count103168 դիտում article-date 17:27 10-08-2016

Ողբերգական ավտովթար Փարաքարի ճանապարհին. 29-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գազի խողովակին և գլխիվայր շրջվել. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 24 տան մոտակայքում, 29-ամյա Արկադի Բուդանոն իր վարած Toyota Aristo մակնիշի NN 039 TT համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև գազի խողովակին, բետոնյա էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Բուդանոն տեղում մահացել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր, 16-ամյա Միչադիմը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Բախման հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր