211652_close_icon
views-count104453 դիտում article-date 09:54 08-08-2016

Ողբերգական դեպք Երևանում. 36-ամյա ԱԱԾ աշխատակիցը ինքնասպան է եղել

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ռաֆայելյանի գլխավորոթյամբ: ա Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր