54583 դիտում
10:09 07-08-2016
Երևանում 65-ամյա վարորդը Toyota–ով վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնին. հետիոտնը մահացել է, վարորդը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց իր վարած Toyota Camry մակնիշի 33 VՍ 064 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Թբիլիսյան խճուղու 35/2 շենքի բնակիչ, 33-ամյա Ռոման Գալստյանին:
Իչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ռ. Գալստյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ռ. Մասումյանը Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ժամը 04:30-ի սահմաններում Ռ. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ