211652_close_icon
views-count29609 դիտում article-date 12:12 30-07-2016

Դատարանը 2 ամսով կալանավորեց 28-ամյա երիտասարդին, ով դանակի մի քանի հարվածներով սպանել էր հարևանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հունանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Կ. Հունանյանը, ով կասկածվում է խոհանոցային դանակով իր հարևանին՝ 31-ամյա Գարիկ Մանվելյանին սպանելու մեջ, կալանավորվեց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/27/91500/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 26 շենք, որտեղից հիվանդանոց էին տեղափոխել նույն շենքի 39 բնակարանի բնակիչ, 31-ամյա Գարիկ Մանվելյանին։ Գ․ Մանվելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Իսկ հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ սպանվածը վնասվածքները ստացել է սուր կտրող-ծակող առարկայից՝ կրծքավանդակի ձախ մասում։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ կար դանակի 3 հարվածի հետք։ Ֆոտոլրագրողը հայտնել էչ, որ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր սպանվածի հարևանը՝ 28-ամյա Կարեն Հունանյանը։ Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Չարենցավանի և Սևանի ոստիկանները՝ Չարենցավանի ոստիկանապետ Ս․ Տոնոյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Սևանա լճին հարակից «Արփա» հանգստյան գոտում հայտնաբերել և վնասազերծել էին սպանություն կատարող կասկածյալին՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հունանյանին։ Հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիքը՝ խոհանոցային մեծ, արյունոտ դանակը, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր