211652_close_icon
views-count2488 դիտում article-date 13:45 30-07-2016

Ստամբուլում լրագրողների ձերբակալությունները շարունակվում են. ձերբակալվել է ևս 17 հոգի

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 17 լրագրողների, որոնց կասկածում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը: Հաղորդվում է, որ ավելի ուշ դատախազությունն ազատ է արձակել 4 հոգու: Իսկ ավելի վաղ դատարանը թույլատրել էր 88 լրագրողների ձերբակալումը: Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական փորձը կազմակերպելու մեջ այդ երկրի իշխանությունները կասկածում են Գյուլենին և պահանջում են ամերիկյան իշխանություննեից նրա արտահանձնումը:

Նմանատիպ նյութեր