211652_close_icon
views-count23657 դիտում article-date 14:52 24-07-2016

Շիրակի մարզում բախվել են Volkswagen Golf-ն ու Mercedes-ը․ վարորդները տեղափոխվել են հիավանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 3 հասցեի դիմաց բախվել են․ Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 4-րդ շենքի բնակիչ, 59-ամյա Յուրիկ Դավթյանի վարած Volkswagen Golf մակնիշի․ 17 LU 969 համարանիշի, և Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 5-րդ փողոցի բնակիչ, 68-ամյա Թելման Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 18 TO 115 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի, Շիրակի մարզային քննչական վարչության Կումայրիի քննչական բաժնի քննիչ՝ Գյոզալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը Volkswagen Golf-ի վարորդ Յ․ Դավթյանն է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր