211652_close_icon
views-count2672 դիտում article-date 20:45 23-07-2016

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը հասել է 80-ի, իսկ վիրավորների թիվը՝ 231-ի

Ինչպես հայտնում է «РИА Новости» կայքը, Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 80-ի, իսկ վիրավորների թիվը՝ 231-ի։ Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է այսօր՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Ինչպես հայտնել ենք [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91187/]ավելի վաղ[/url], Քաբուլի իշխանությունները հաստատել են տեղեկությունը, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Երկրորդ մահապարտին ամրացված պայթուցիկ սարքը չի գործել, իսկ երրորդ մահապարտին սպանել են իրավապահները:

Նմանատիպ նյութեր