211652_close_icon
views-count1267 դիտում article-date 16:56 08-08-2015

Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի. պայթյունները հաջորդել են իրար

Քաբուլում ոստիկանական բաժանմունքի եւ ռազմակայանի հարեւանությամբ որոտած պայթյունների զոհերի թիվը հասել է 42-ի: Կան հարյուրավոր վիրավորներ: Այդ երկու գործողությունից հետո էլ պայթյունները հաջորդել են իրար: Մեկը տեղի է ունեցել գիշերը՝ երկրի Պաշտպանության նախարարության մասնաշենքերից մեկի մոտ. պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Ժամեր անց էլ մահապարտն իրեն պայթեցրել է ոստիկանական ակադեմիայի մոտ: Ահաբեկչական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր