211652_close_icon
views-count2029 դիտում article-date 00:09 25-03-2024

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից, ի շարունակություն ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ հայտնում են, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր՝ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:

Նմանատիպ նյութեր