211652_close_icon
views-count25137 դիտում article-date 21:06 16-07-2016

Արտակարգ վթար Կոտայքի մարզում․ 38-ամյա վարորդը Nissan Pathfinder-ով կոտրել է Եղվարդ քաղաքն ու հարակից գյուղերը սնուցող գազախողովակը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Գերասիմ Հայրապետյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, իր վարած Nissan Pathfinder մակնիշի 55 RP 885 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես տեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օնգնությունից՝ հայտարարելով, որ վթարի պատճառով վնասվածքների չի ստացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները, հետաքննիչ՝ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվ են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տեղամասի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, պետի տեխնիկական գծով տեղակալ՝ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հարվածի արդյունքում կոտրվել են Եղվարդ քաղաքն ու հարակից գյուղերը սնուցող գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դադարեցվել է նշված հատվածների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեռնակրում են ահրաժեշտ գործողություններ, որպեսզի վերանորոգվի վթարված գազախաղովակն ու սյուները, և բնակչությանը մատակարարվի գազ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է անվադողի պայթելը, ինչից հետո վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր