82945 դիտում
13:18 01-07-2016
Առեղծվածային ինքնասպանություն Երևանում. մոր թաղման օրը 61-ամյա որդին ատրճանակով ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Այդ օրը, ժամը 22:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Թորոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:10-ի սահմաններում Վերֆելի փողոցի թիվ 18 տանը իր մոտ եղած «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով ինքնասպանություն է գործել 61-ամյա Ռաֆիկ Սահակյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սահակյանի կինը և երեխաները բնակվում են Միացյալ Նահանգներում, իսկ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ նա հողին է հանձնել մոր աճյունը:
Ոստիկաններն ու քննիչները առգրավել են նաև ատրճանակն ու փամփշտակալը, որի մեջ կային պարկուճներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)