211652_close_icon
views-count44337 դիտում article-date 14:18 30-06-2016

Ողբերգական դեպք Երևանում. կինը տան խորդանոցում հայտնաբերել է ամուսնու կախված դին

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 50 շենքի 31-ին բնակարանում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Օգսեն Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են տանտիրոջ՝ 67-ամյա Ա. Ղ.-ի կախված դին: Ըստ տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ ինքնասպանությունը գործելը ամուսինը եղել է կնոջ հետ, հետո կինը իջել է խանութ՝ գնումներ կատարելու ու արդեն վերադառնալով տուն՝ հայտնաբերել է ամուսնուն այդ վիճակում: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր