211652_close_icon
views-count32635 դիտում article-date 22:23 29-06-2016

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Нива-ն ու Mercedes-ը. 4 վիրավորների մեջ է Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Աղիտուի զինվորական հոսպիտալից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Ռոբերտ Ավթանդիլովը և Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արթուր Օհանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արիս Գրիգորյանի գլխավորությամբ: Պարզվել է որ նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում Ա. Օհանյանը իր վարած ВАЗ 21214 մակնիշի 11 ՏՍ 381 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 211-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ռոբերտ Ավթանդիլովի վարած Mercedes մակնիշի 29 ՕՏ 504 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, իսկ Mercedes-ի ուղևորներ` Սիսիան քաղաքի բնակիչ, 50-ամյա Գևորգ Ստեփանյանը և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 22-ամյա Քնար Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Գ. Ստեփանյանը աշխատում է ՀՀ Գիտություների ազգային ակադեմիյի պատմության ինստիտուտում` որպես առաջատար մասնագետ: Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր